top of page
Writer's pictureAnna Zakharyan

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ փլուզման և անկմանը զուգահեռ ակադեմիկոս Վ. Ներսիսյանցը մշակեց «Ազատության, իրավունքի և սեփականության» հետսոցիալիզմի կոնցեպցիա, որտեղ պետության ողջ ունեցվածքի, ռեսուրսների իրական սեփականատերն ու տնօրինողը ժողովուրդն է։ Քաղաքացիական սեփականության անցնելու այդ գործընթացը կփորձեմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրինակով, իրավաբանական հետեւյալ նորմատիվով.

1. Հայաստանի Հանրապետության ողջ սեփականությունը, նույն մասնաբաժնով, ի օգուտ յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիական սեփականության հավասար իրավունքի սկզբունքով, անհատականացվում է անվճար։

2. Հանրային սեփականության նման սեփականաշնորհմամբ, երկրի բոլոր օբյեկտները դառնում են բոլոր քաղաքացիների ընդհանուր սեփականության օբյեկտներ։ Քաղաքացիները դառնում են հավասար սեփականատերեր, տվյալ սեփականության շրջանակներում անհատականացված բաժնեմասերի հավասար տերեր:

3. Առանց բացառության, բոլոր քաղաքացիների քաղաքացիական սեփականությունը նույնն է։ Ընդհանուր սեփականության մեջ յուրաքանչյուր քաղաքացի-սեփականատիրոջ թվաբանական մասնաբաժինը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների թվով։ Հաշվի է առնվում բնակչության աճի դինամիկան և քաղաքացիական սեփականության ռեզերվային ֆոնդի ստեղծման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով քաղաքացիների թվի աճն ու փոփոխվող այլ հանգամանքներ, յուրաքանչյուր 5 տարին մեկ, որոշվում է քաղաքացիական սեփականության չափը: Տվյալ ժամկետում քաղաքացիների թվաքանակի և քաղաքացիների ընդհանուր սեփականության օբյեկտների կազմի փոփոխությունը չի հանգեցնում քաղաքացիական սեփականության բուն թվաբանական չափի փոփոխության։

4. Քաղաքացիական սեփականության սուբյեկտ հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու իրավական տիտղոսն ու կարգավիճակը պաշտոնապես վավերացվում են սեփականության մասին պատշաճ իրավական փաստաթղթով:

5. Քաղաքացիական սեփականության իրավունքն ունի անձնական բնույթ և կյանքի ընթացքում անօտարելի է։ Ոչ մի քաղաքացի չի կարող զրկվել քաղաքացիական սեփականության իրավունքից։ Առանձին քաղաքացու քաղաքացիական սեփականությունը չի կարող առգրավել քաղաքացիների ընդհանուր սեփականությունից։ Քաղաքացիական սեփականության իրավունքը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցվել այլ անձի։

6. Ամեն մի քաղաքացու համար բացվում է քաղաքացիական սեփականության անձնական հաշիվ։ Կենտրոնացված այդ հաշվի վրա, սեփականության օբյեկտների շուկայական-տնտեսական օգտագործման բոլոր ձեւերի արդյունքում, բոլոր քաղաքացիներին փոխանցվում են ընդհանուր սեփականությունից ստացվող եկամուտների հավասար բաժնեմասերը։

Ներկայացված դրույթները պարզաբանելով հարկ է նշել, որ խոսքը վերաբերվում է սեփականության բոլոր ձևերն ու ողջ զանգվածը անվճար անհատականացնելուն։ Սա նշանակում է հետևողական ժխտել ինչպես պետության (այսինքն՝ պետական մարմինների, ու առանձին օղակների), այնպես էլ տեղի և արտասահմանյան սեփականատերերի երկրի սեփականության նկատմամբ ունեցած պահանջները, այնպես էլ, հետևաբար, սեփականության բաժնեմասի նկատմամբ նրա իրավունքները։

Պետության միայն հարկեր հավաքելու իրավունք ունի։ Պետական մարմինների բնականոն գործունեությունը ապահովող անհրաժեշտ օբյեկտներ (շենքեր, մեքենաներ եւ այլն), ի սկզբանե, անվճար օգտագործման համար, պետք է տրամադրվի քաղաքացիների ընդհանուր սեփականության հիմնադրամից, որը չի համարվելու պետական սեփականություն։ Հետագայում (հաշվի առնելով պետական գանձարանի վիճակը և այլն) հնարավոր է անցնել նաև նման օբյեկտների օգտագործման վճարովի ռեժիմին։

Բացի այդ, պետությունը (եւ նրա մարմինները) կարող է, ինչպես ցանկացած այլ իրավաբանական անձ, շուկայական տնտեսության պայմաններում, բոլոր պայմանների համար ընդհանուր հիմունքներով վարձակալել, որպես սեփականություն ձեռք բերել, եւ այլն, ապրանքադրամական շրջանառության մեջ գտնվող ցանկացած օբյեկտ: Նախկին պետական ու մասնավոր սեփականությունից պետության ամբողջական տարանջատումն անհրաժեշտ պայման է բնակչության վերջնական ազատականացման, ազատ սեփականատերերի, իրական տնտեսական, իրավական հարաբերությունների և ազատ շուկայի ձեւավորման, քաղաքական իշխանությունից անկախ քաղաքացիական հասարակության կայացման եւ դրա հիման վրա իրավական պետականության ձեւավորման համար:

Քաղաքացիական սեփականությամբ հասարակությանը անհրաժեշտ է իր էությանը, նպատակներին ու շահերին համապատասխան պետություն։ Ոչ թե հասարակությունը պետք է հարմարեցվի պետությանը, այլ պետությունը՝ հասարակությանն ու նրա անդամների կարիքներն։

Իրավաբանորեն ասած՝ քաղաքացիական սեփականությունը ամեն մի սեփականատիրոջ իդեալական մասնաբաժինն է բոլոր քաղաքացիների ընդհանուր, համատեղ սեփականության մեջ։ Ընդհանուր սեփականության այդ օբյեկտները ապրանքադրամական հարաբերությունների մեջ աստիճանական ներգրավմամբ է հնարավոր ցույց տալ իդեալական նման մասնաբաժնի իրական բովանդակությունը, որը միայն շուկան է ի վիճակի ցույց տալ։

Փաստորեն, քաղաքացիական սեփականության սեփականատերը, ընդհանուր սեփականության օբյեկտներից, կստանա իր դրամական եկամուտների մասնաբաժինը։ Յուրաքանչյուր անձի հատուկ հաշիվների դրամական մուտքերը իրավաբանորեն համարվում են քաղաքացիական սեփականության սեփականատիրոջ մասնաբաժին և տնօրինվում են նրա հայեցողությամբ: Ընդհանուրի սեփականությունում յուրաքանչյուրի իդեալական բաժնեմաս համարվող քաղաքացիական սեփականությունն ինքնին չի կարող նախօրոք և նախապես (մինչև եւ առանց շուկայական գործընթացների) դրամական կամ ֆիզիկական արտահայտությամբ կոնկրետացվի։ Հետեւաբար, նա չի կարող առգրավվել ընդհանուր սեփականությունից եւ չի կարող որևէ գործարքի առարկա դառնալ։ Այդ սեփականությունը անձնական ու անօտարելի է և ծնունդից մինչև մահ պատկանում է քաղաքացուն։ Ապագա նոր քաղաքացիները (նրանց թվից, ովքեր ծնվելու կամ այլ հիմքերով քաղաքացիություն են ստանալու), ինչպես բոլոր նախկին քաղաքացիները, կունենան քաղաքացիական սեփականության հավասար իրավունք։

Բոլոր քաղաքացիների ընդհանուր սեփականության ներքո պետք է լինի առավել արժեքավոր օբյեկտների որոշակի մասը, որն անհրաժեշտ եւ բավարար է քաղաքացիական սեփականության սկզբնական կառուցվածքի տնտեսապես արդյունավետ եւ արդյունավետ գործունեության համար:

Օտարերկրյա և տեղական մասնավոր սեփականատերը խանգարում են պետությանը՝ իշխանություններին հաստատվել որպես ինքնիշխան կազմակերպություն, քանի որ ինքնիշխանությունն իր բնույթով իշխանության կազմակերպումն է, այլ ոչ թե սեփականության։  Ագահությունը կործանում է մեր պետությունը։  Քաղաքակրթությունը շարունակվում է այն բանի շնորհիվ, որ այն հարստանում է ազատության նոր ձևավորմամբ ՝ քաղաքացիական սեփականության նկատմամբ յուրաքանչյուրի անօտարելի իրավունքով։

Гражданское общество и правовое государство

Как видится распределение собственности, которая «принадлежит всему народу»? Здесь мы следуем В.Нерсисянцу, адаптируя его идеи применительно к Армении.

1. Вся собственность в РА и Арцахе бесплатно индивидуализируется в пользу всех граждан по принципу равного права каждого гражданина на гражданскую собственность — одинаковую долю от всей преобразуемой собственности.

2. В соответствии с такой десоциализацией собственности все ее объекты становятся объектами общей собственности всех граждан как равных «собственников, владельцев равных индивидуализированных долей собственности в рамках данной общей собственности.

3. Гражданская собственность у всех без исключения граждан одинакова.

Арифметический размер доли каждого гражданина-сособственника в общей собственности всех граждан определяется числом граждан РА — с учетом тенденций в динамике народонаселения и необходимости создания резервного фонда гражданской собственности. Размер гражданской собственности с учетом изменений числа граждан и других обстоятельств определяется через каждые 5 лет. В пределах этого срока изменение в числе граждан и в составе объектов общей собственности граждан не влечет изменения самого арифметического размера гражданской собственности.

4. Юридический статус и титул каждого гражданина в качестве субъекта гражданской собственности официально удостоверяются надлежащим правовым документом о праве собственности.

5. Право на гражданскую собственность носит личный, прижизненный и неотчуждаемый характер. Ни один гражданин не может быть лишен права на гражданскую собственность. Гражданская собственность отдельных граждан не подлежит изъятию из общей собственности всех граждан. Право на гражданскую собственность не может быть полностью или частично передано другому лицу.

6. Для каждого гражданина открывается личный счет гражданской собственности, на который в централизованном порядке поступает равная для всех доля от всех доходов, получаемых от общей собственности всех граждан в результате всех форм рыночно-хозяйственного использования объектов этой собственности. В порядке пояснений к приведенным положениям следует отметить, что в них речь идет о бесплатной индивидуализации всей государственной собственности, т. е. всех ее форм и всей ее массы. Это, в частности, означает последовательное отрицание как претензий государства (т. е. системы государственных органов и отдельных ее звеньев) на собственность, так и, следовательно, его права на долю в десоциализируемой собственности. За государством признается лишь право на налоги, но не на доходы от объектов десоциализируемой собственности. Объекты (здания, техника и т. д.), необходимые для нормального функционирования государственных органов, первоначально должны быть предоставлены из фонда общей собственности граждан в бесплатное пользование, но не в собственность государства. В дальнейшем (с учетом состояния государственной казны и т. д.) возможен переход и на платный режим пользования подобными объектами. Кроме того, государство (и его органы) может, как и любое другое юридическое лицо, в условиях рыночной экономики, на общих для всех условиях арендовать, приобретать в собственность и т. д. любой объект, находящийся в товарно-денежном обороте. Полное отделение государства от бывшей социалистической собственности является необходимым условием для окончательного раскрепощения населения, для формирования свободных собственников и свободного рынка, настоящих экономических и правовых отношений, для независимого от политической власти гражданского общества и формирования на такой основе правовой государственности. Обществу с гражданской собственностью нужно и соответствующее его сути, целям и интересам государство. И не общество должно приноравливаться к государству, а государство к обществу и потребностям его членов.

Сама же гражданская собственность как идеальная доля каждого в общей собственности по природе своей не может быть заранее и наперед (до и без рыночных процессов) конкретизирована в денежном или физическом выражении. Поэтому она не может быть изъята из общей собственности и не может быть предметом какой-либо сделки. Эта собственность носит личный, неотчуждаемый характер и принадлежит гражданину от рождения до смерти. Будущие новые граждане (из числа тех, кто родится или получит гражданство по иным основаниям), как и все прежние граждане, будут иметь одинаковое право на равную гражданскую собственность.

В общей собственности всех граждан должна находиться определенная часть наиболее ценных объектов, необходимая и достаточная для экономически эффективного и результативного функционирования исходной конструкции гражданской собственности.

Государство-собственник мешает государству-власти утверждаться в качестве суверенной организации, поскольку суверенитет по своей природе — это организация власти, а не собственности. Жадность губит наше постсоциалистическое государство. Вместо того чтобы наконец-то стать общим делом народа, оно из-за деформирующей ее собственности оказывается частным делом чиновников.

Гражданская собственность — это наконец-то исторически найденная форма удовлетворения и вместе с тем одновременно преодоления этого разрушительного требования в категориях самой

цивилизации, т. е. в форме права собственности. Цивилизация при этом продолжается благодаря тому, что она обогащается новым формообразованием свободы — неотчуждаемым правом каждого на гражданскую собственность.

0 views0 comments

Recent Posts

See All

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях...

Comentários


bottom of page